Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ

Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ
Հայաստան
20:38, 23 март 2021
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 23-ին այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը միտված ընթացիկ աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները:

Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: