Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊԲՀ-ն հերքում է լուրերը, թե բուհում դասադուլի գործընթաց է իրականացվում․ ՀԺ

ԵՊԲՀ-ն հերքում է լուրերը, թե բուհում դասադուլի գործընթաց է իրականացվում․ ՀԺ
Հայաստան
16:09, 25 апрель 2022
Լուրեր էին տարածվել, ըստ որոնց՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հերքել է շրջանառվող լուրերը՝ նշելով, որ բուհում դասադուլի գործընթաց չկա:

«Ընդ որում՝ ո՛չ դասախոսների, ո՛չ ուսանողների շրջանում»,- հավելել է Դանիելյանը:

Նշենք, որ այսօր ընդդիմադիր մի քանի ակտիվիստներ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բակում բարձրացրել են Արցախի դրոշը և հայտարարել անժամկետ դասադուլ: Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ սա ներկայացրել են որպես համընդհանուր դասադուլ ԵՊԲՀ-ում: