Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանությունը հայտնել է՝ որ ճանապարհահատվածներն են փակ լինելու մայիսի 28-ին

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 28-ին՝ ժամը 10.00-18.00-ը, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։

Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը, Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: