Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է

Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է
Հայաստան
23:45, 30 май 2022
Ավելի տեղեկացրել էինք, այսօր  Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց  բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները փորձեցին ներխուժել Կառավարության 3-րդ շենք։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ բերման են ենթարկվել 111 քաղաքացի, իսկ 3 ոստիկան տեղափոխվել են բուժհաստատություն։

Ինչպես հաղորդում են Civic.am-ի հավաստի աղբյուրները՝ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած անկարգությունների գործով Քննչական կոմիտեն ձերբակալել է Լիսկայի՝ Սուրիկ Խաչատրյանի  որդուն, Տիգրան Խաչատրյանին։