Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Սյունիքի մարզում` հունիսի 11-20-ը

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Սյունիքի մարզում` հունիսի 11-20-ը
Հայաստան
12:36, 11 июнь 2022
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրի մաքրման կայանում առաջացած տեխնիկական խնդիրներով պայմանավորված` ս.թ. հունիսի 11-ից միչև հունիսի 20-ը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, Մեղրի քաղաքի Մ.Օհանջանյան, Զորավար Անդրանիկի, Մրգանուշի, Փարամազի, Գործարանային, Արաքսաշենի և Կառուցողների փողոցներում, Կարճևան գյուղում և Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: