Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 միլիարդ դրամով․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության նիստի սկզբին մինչև օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյաննա ասաց, որ տնտեսական բնույթի կարևոր լուրեր ունի հայտնելու։

«Պետական բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 միլիարդ դրամով և առևտրի շրջանառությունը առաջին եռամսյակի տվյալներով և մարտ ամսվա տվյալը նույնպես առանձին վերցրած էական աճ է  արձանագրել»,-ասաց վարչապետը։ Այնուհետև նա խնդրեց, որ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացնի։ 

Էդուարդ Հովհաննիսյանն էլ նշեց, որ դիտարկվել են ինչպես մարտ ամսվա  տվյալները, այնպես էլ եռամսյակային տվյալները։
Նրա խոսքով՝ մասնավորապես  առևտրաշրջանառության և կատարված գործարքների մասով մարտ ամիսն ունի հետևյալ պատկերը։
 «Մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա համեմատ ՀԴՄ  կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավել է 8 միլիոն 647 հազար հատո, որի գումարային արտահայտության տարբերությունն անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 միլիարդ դրամ»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։