Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2 միլիոն դրամ քաղաքապետարանից՝ «Գեղասահք անվաչմուշկներով» միջոցառմանն աջակցելու նպատակով

2 միլիոն դրամ քաղաքապետարանից՝ «Գեղասահք անվաչմուշկներով» միջոցառմանն աջակցելու նպատակով
Հայաստան
13:20, 29 июль 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հուլիսի 20-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն գումար է տրամադրվել ՀՀ անվաչմուշկի և սքեյթբորդինգի ֆեդերացիային։


Կարգադրության մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2022 թվականի հունվարի 19-ի հ.181-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի տեղակալի 07.07.2022թ. հ. Ն/13823-22 զեկուցագիրը.

Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «ՀՀ անվաչմուշկի և սքեյթբորդինգի ֆեդերացիա» ՀԿ-ին հատկացնել 2000,0 (երկու միլիոն) հազար դրամ՝ Երևանի օղակաձև զբոսայգու սքեյթպարկում անցկացված «Գեղասահք անվաչմուշկներով» միջոցառմանն աջակցելու նպատակով՝ լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր։

Կարգադրության համաձայն՝ դրա կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։