Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն ազատ է արձակվել, պայթյունի գործով մյուս ձերբակալվածները կալանավորվել են

«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն ազատ է արձակվել, պայթյունի գործով մյուս ձերբակալվածները կալանավորվել են
Հայաստան
17:06, 28 август 2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են: Մեկին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօերնին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

Այս մասին «ՀԵՏՔ»-ի հարցին ի պատասխան ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Փոխտնօրենին, ում անունը իրավապահները չեն բացահայտում, մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։

Ձերբակալված, ապա՝ կալանավորված մյուս երեք անձինք տնտեսվարողեր են, որոնց անունները ևս հայտնի չեն: Ձերբակալված մյուս երեք անձինք տնտեսվարողներ են, մեկը՝ պահեստ շահագործող։ Վերջիններս մեղադրվում են անզգուշությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու մեջ:

Ինչպես արդեն հայտնել ենք, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ է ձերբակալվել: Քննչական կոմիտեն հայտնել էր, թե ովքեր են «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձինք։