Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շարունակվում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողությունը հանրապետությունում

Շարունակվում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողությունը հանրապետությունում
Հայաստան
21:21, 06 сентябрь 2022
Այսօր շարունակվել է խստացված անասնահամաճարակային մշտադիտարկումը հանրապետության միս-մսեղիքի իրացման ցանցում:
 
Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 47 կազմակերպություն, որոնցից 12-ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ:
 
Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 419,6 կգ մսի վաճառքը: