Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական պատվիրակությունը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու ԱՊՀ նիստին. Ադրբեջանի ՊՆ

Հայկական պատվիրակությունը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու ԱՊՀ նիստին. Ադրբեջանի ՊՆ
Հայաստան
16:49, 11 октябрь 2022
Հոկտեմբերի 12-ին Բաքվում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը։

Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, նիստին կմասնակցեն Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալը և Ռուսաստանի Դաշնությունում Տաջիկստանի Հանրապետության ռազմական կցորդը։ Հայաստանի և Մոլդովայի պատվիրակությունները Բաքու չեն ժամանի:

Նիստը կնախագահի Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը։