Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շրջել է համայնքներով ու ծանոթացել պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շրջել է համայնքներով ու ծանոթացել պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին
Հայաստան
21:56, 12 октябрь 2022

Պետության օժանդակությամբ ամեն տարի Արագածոտնում ծավալուն վերակառուցման աշխատանքներ են իրականացվում։ Այս տարի ևս մարզի համայնքներում պետական միջոցներով և պետություն-համայնք(սուբվենցիոն) համաֆինանսավորմամբ լայն թափով ընթանում են մի շարք ծրագրեր․ տեղեկացնում են մարզպետարանից։

Դրանց ընթացքին, ինչպես նաև 2022թ․ արդեն ավարտված աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այցելել է Ծաղկահովիտ, Ալագյազ, Ապարան խոշորացված համայնքներ։ Աշխատանքային ողջ օրը տևած շրջայցի ընթացքում մարզպետը եղել է նշված համայնքների 10 բնակավայրերում։ 

Մասնավորապես, Գեղաձորում մարզպետը ծանոթացել է պետական միջոցներով իրականացվող ասֆալտապատման ծրագրին, Ծաղկահովիտի 5 բնակավայրերում՝ սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազիֆիկացման ծրագրերին, Միրաք և Միջնատուն բնակավայրերում՝ սուբվենցիայով կատարված ասֆալտապատման ծրագրի արդյունքներին, Մելիքգյուղում՝ սուբվենցիոն ծրագրով մեկնարկած գազիֆիկացման աշխատանքներին և Ապարան քաղաքում սուբվենցիոն ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներին։  

Սերգեյ Մովսիսյանը զրուցել է համայնքապետերի՝ Նորաին Հակոբյանի, Ջասմ Մախմուդովի և Կարեն Եղիազարյանի  հետ, արձանագրել ծրագրերի կատարման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, շինարարներին հանձնարարել պատշաճ ժամկետում և բարձր որակով գործն ավարտին հասցնել։  


Մարզպետի դիտարկմամբ՝ այս տեմպերով իրականացվող, պետական օժանդակությամբ կյանքի կոչվող ծրագրերի շնորհիվ կարճ ժամանակ անց  մարզում կունենանք  էականորեն բարձր բարեկեցության մակարդակ։