Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել են ԶՈՒ-ում իրականացվող աշխատանքները

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել են ԶՈՒ-ում իրականացվող աշխատանքները
Հայաստան
15:36, 14 октябрь 2022
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների
ղեկավարներին: