Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված է Արցախի սուբյեկտայնությունը, Լաչինի միջանցքի գոյությունը և որևիցե այլ միջանցքի գոյության բացակայությունը. Ալեն Սիմոնյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված է Արցախի սուբյեկտայնությունը, Լաչինի միջանցքի գոյությունը և որևիցե այլ միջանցքի գոյության բացակայությունը. Ալեն Սիմոնյան
Հայաստան
15:29, 26 октябрь 2022
Ռուսաստանը հայտնում է, որ Ադրբեջանն էլ է իր դաշնակիցը, բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը նույն անկեղծ դաշնակցային վերաբերմունքը չունի Ռուսաստանի հանդեպ, ինչպես որ մենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանն ավելի կարողանում է չեզո՞ք միջնորդ լինել, թե՞ ավելի շատ ադրբեջանամետ է։

 «Երբ մենք եվրոպական երկրներում ենք հանդիպում Ալիևի հետ, Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Հայաստանը ռուսամետ է, իսկ ռուսական միջնորդությամբ հանդիպումներում էլ հայտնում է, որ Հայաստանը եվրոպամետ, արևմտամետ է»,- նշեց ԱԺ նախագահը և հավելեց, որ Հայաստանը ամենուրեք անկեղծ է իր բոլոր գործընկերների հետ և նույն աշխատելաոճը շարունակելու է պահպանել։ 

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից անդադար բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» պահանջին՝  Ալեն Սիմոնյանն ասաց. «Կան տարբեր մեկնաբանություններ, սակայն որպես փաստ կա նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը թեև համարվում է պարտության արձանագրություն, բայց այնտեղ կան մեզ համար կարևոր ամրագրումներ, այն է՝ Արցախի սուբյեկտայնությունը, Լաչինի միջանցքի գոյությունը և որևիցե այլ միջանցքի գոյության բացակայությունը։ Այդ փաստերը ամրագրվել են նաև հունվարի 11-ի պայմանավորվածության մեջ։ Դրանք շատ հիմնարար փաստաթղթեր են մեզ համար»։