Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Պուտինին օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան: Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարությունից՝ ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները: