Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համապետական ծառատունկին տնկվող ծառերի թիվը կանցնի 360.000-ը․ Ռոմանոս Պետրոսյան

Համապետական ծառատունկին տնկվող ծառերի թիվը կանցնի 360.000-ը․ Ռոմանոս Պետրոսյան
Հայաստան
14:21, 23 апрель 2021
Ռոմանոս Պոտրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ապրիլի 25-ի համապետական ծառատունկին տնկվող ծառերի թիվը կանցնի 360.000-ը
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ընդառաջ՝ այցելեցի Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին։ 

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող  միակ ջերմոցային տնտեսությունն է։

Այցի ընթացքում ինձ ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ պաշտոնակատարը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։

✅ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր տնկարաններից այս պահին տասնյակ հազարավոր տնկիներ տեղափոխվում են մարզպետարաններ և «Հայանտառ»-ի մարզային անտառտնտեսությունների տնկարկներ։ 
Շրջեցի տարածքում, հետևեցի տնկանյութի բաշխման գործընթացին։

✅  Թեև նախապես հայտարարված էր համապետական ծառատունկի օրը 300 ծառ տնկելու մասին, բայց պետական գերատեսչությունների և հասարականան տարբեր նախաձեռնությունների կողմից առկա է մասնակցության աննախադեպ ակտիվություն, և տնկիների թիվը կանցնի  360․000-ը, արդեն այսօրվա դրությամբ։

Այս փուլում նախապատրաստական աշխատանքները գրեթե 90 տոկոսով ավարտված են։

Եվս մեկ անգամ  հորդորեցի պատասխանատուներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել՝ կառավարելու և կանխելու հնարավոր  լոգիստիկ խնդիրները։

Իր մասշտաբներով աննախադեպ այս ծառատունկը պետք է հավուր պատշաճի իրականացնել։