Քաղաքացիակենտրոն
լրատվություն

3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանությունը արդյունավետ իրականացնելու համար

3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանությունը արդյունավետ իրականացնելու համար
Տնտեսություն
11:55, 05 март 2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնում է, որ 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն  մակնիշի մեքենա են հանձնվել շահագործման՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանությունը լիարժեք և արդյունավետ իրականացնելու համար։

«Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու և տարածքների պահպանությունն իրականացնող կառույցների տեխնիկական կարողությունների հզորացման նպատակով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում,որի գործադիր մարմինն է հանդիսանում Շրջակա միջավայրի նախարարությունը,ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի  մեքենա։ 

Մեքենաներից 2-ը տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին, 1-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղին։ 

Մեքենաները, շնորհիվ իրենց բարձր անցողականության և շահագործման, սպասարկման բարձր արդյունավետության, կօգտագործվեն պահպանող տարածքների և անտառների պահպանության ամենօրյա աշխատանքներում և որպես բեռնա-մարդատար մոդիֆիկացմամբ մեքենաներ, հարկ եղած դեպքերում կօգտագործվեն նաև հակահրդեհային կանխարգելիչ և դժվարամատչելի գոտիներում հրդեհաշիջման նպատակներով, խմբային շրջայցերի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև` շահառու կառույցների տնկարանային տնտեսությունների վարման աշխատանքներում»։