Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր ծառայություն՝ անտառները պահպանելու համար. «Ժամանակ»

Նոր ծառայություն՝ անտառները պահպանելու համար. «Ժամանակ»
Հասարակություն
10:46, 25 февраль 2021
«Ժամանակ» թերթը գրում է.

«Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել անտառային կոմիտեում անտառային ծառայություն ստեղծելու առաջարկությամբ:

Նախարարությունն առաջարկում է իրարից տարանջատել անտառների պահպանությունը և պաշտպանությունը: Մասնավորապես՝ անտառային ծառայությանը կվերապահվի անտառների պահպանությունը, որը ենթադրում է անտառների և անտառային հողերի պահպանությունը՝ հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը:

Անտառների պաշտպանությամբ կշարունակի կզբաղվել Անտառային կոմիտեն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում