Քաղաքացիակենտրոն
լրատվություն

MAN ավտոբուսները Երևանում կգործարկվեն մարտի 1-ից

MAN ավտոբուսները Երևանում կգործարկվեն մարտի 1-ից
Հայաստան
22:22, 18 январь 2023
Մարտի մեկից Երևանում երթուղի դուրս կգան MAN ավտոբուսները. այս մասին ֆեյսբուքյան  իր էջում հայտնել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հունվարի 18-ին  Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի, ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Դեյվիդ Քալընի և Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելեցինք ավտոբուսների հավաքակայան և փորձնական երթուղով փորձարկեցինք նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում»:
t3.jpg (327 KB)
Ըստ փոխքաղաքապետի՝ մարտի 1-ից արդեն  քաղաքացիներն իրենք կկարողանան գնահատել երթուղի դուրս եկող MAN ավտոբուսները: