Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020 թվականին ՀՀ-ում գրանցվել է ընտանեկան բռնության, աշխատանքային իրավունքների խախտման, առողջապահական համակարգում հասանելության և մի շարք այլ խնդիրներ․ՄԻՊ-ի զեկույցը

2020 թվականին ՀՀ-ում  գրանցվել է ընտանեկան բռնության, աշխատանքային իրավունքների խախտման, առողջապահական համակարգում հասանելության և մի շարք այլ խնդիրներ․ՄԻՊ-ի զեկույցը
Հայաստան
12:36, 30 апрель 2021
Այսօր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր 2020 թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և ՀՀ ՄԻՊ-ը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրեց զեկույցը, նշելով, որ 2020 թվականի ընթացքում ՄԻՊ-ը գրավոր և բանավոր ստացել  է 14780 բողոք և դա նախորդ տարվա՝ 2019 թվականի համեմատությամբ բարձր է, իսկ նախորդ մի քանի տարիների համեմատությամբ բարձր է արդեն մի քանի անգամ։

«Շեշտակի աճել են նաև թեժ գծի զանգերը և ներկայումս ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը միաժամանակ ստանում  է 3 զանգ և բոլոր մուտքային զանգերը ձայնագրվում են։ Դա մեզ անհրաժեշտ է՝ իրավունքների պաշտպանության արդյունավետությունը ապահովելու համար», - նշեց պարոն Թաթոյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի ընթացքում՝ չնայած կոռոնավիրուսային իրավիճակով պայմանավորված խիստ սահմանափակումներին, ՄԻՊ-ն  իրականացրել է շուրջ 200 այց՝ քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ և այլն։

«Պետք է ասեմ, որ ՄԻՊ-ը 1 ժամով անգամ չի դադարեցրել աշխատանքը, ավելին, երբ ընդհանրապես դադարեցված էին պետական մարմիններում ընդունելությունները, նույնիսկ նամակների ընդունելությունը, մեզ մոտ այդպես չէր, քանի որ, երբ քաղաքացիները գալիս էին, մերժել չէր կարելի, և այնպես էր ստացվում, որ աշխատանքի լրացուցիչ ծանրաբեռնվածությունը ավելի էր ավելանում», - նշեց նա։

Թաթոյանի խոսքով՝ անցյալ տարի՝ կոռոնավիրուսով պայմանավորված, ՄԻՊ-ը արձանագրել է հատկապես աշխատանքային իրավունքների հարցերին առընչվող,մասնավորապես, աշխատավարձերի վճարման խնդիրները։ Քաղաքացիները հնարավորություն չունենալով այցելել աշխատանքի,աշխատատեղերից էին զրկվում։

«Ունեցել ենք դեպքեր, երբ մարդկանց հարկադրում էին գնալ արձակուրդի՝ կամ վճարվող, կամ չվճարվող։ Խնդիրներ առաջ եկան հատկապես, երբ կառավարությունը սկսկեց սահմանել սոցիալալան աջակցության միջոցառումներ, որի արդյունքում ի հայտ եկավ այն, որ շատ մարդիկ գրանցաված աշխատողներ չէին և նույնիսկ իրենք էլ դա չգիտեին։ Ստացվել էլ այնպես, որ քաղաքացիները պարզապես զրկվում էին այդ աջակցությունից, քանի որ նրանք չունեին գրանցում», - ասաց պարոն Թաթոյանը։

ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ գրանցվել են նաև աշխատանքի անհիմն ազատումների օրինակներ, որոնք մարդիկ չէին կարողանում հետո վերականգնել․<< Ունեինք դեպքեր, որ մենք մեր առաջարկներով նպաստել ենք հարցերի լուծամանը։ Օրինակ՝ սկզբնական ժամանակաշրջանում, կառավարության աջակցության գումարները փոխանցվում էին մարդկանց, բայց օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով, մարդը պարտքեր էր ունենում և ԴԱՀԿ-ն գանձում էր այդ գումարները»։

ՄԻՊ-ի առաջարկով ամրագրվել է, որ ԴԱՀԿ ծառայության արգելանքները չեն տարածվում այդ գումարների վրա։ ՄԻՊ-ը նաև աջակցել է կառավարության կողմից սահմանված աջակցության միջոցառումների հասցեականությանը․ «Օրինակ երեխան չուներ համապատասխան փաստաթղթերը, սոց. քարտ էր պահանջվում և նա չուներ, և մարդիկ՝ լինելով շոկային վիճակում, բարդությունների առաջ էին կանգնում:

Այս պահանջները հետագայում վերացվեցին»:

Նրա խոսքով՝ խնդիրները շատ են եղել նաև առողջապահական համակարգում, մասնավորապես, հոսպիտալացման, մարդկանց բժշկական օգնության հասանեի լության՝ նորից համակարգի այդ շոկային իրավիճակում գտնվելու պատճառով:

«Արտակարգ դրությունը չի նշանակում, թե պետւթյունը կարող է անսահմանափակ կերպով կիրառել սահմանափակումները և այն դարձնել ինքնանպատակ, դրա համար մենք ընթացքում ցույց էինք տալիս մեր դիրքորուշումը և՛ պետությանը, և՛ հրապարակայնորեն, որ որքան շատ է շարունակվում արտակարգ  դրությունը, այնքան մեծանում է պետության բեռը»,- նշեց պարոն Թաթոյանը։

Ըստ նրա՝ կորոնավիրուսի հետևանքով արտակարգ դրության սահմանափակումների ընթացքում լրջորեն խախտվում էին նաև կանանց իրավունքները, արտահայտվում էին ընտանեկան բռնության սուր դրսևորումներ․«Մենք հատուկ աշխատանքային խումբ ենք ստեղծել՝ կանանց ու երեխաների պաշտպանությանն ուղղված, քանի որ, երբ մարդիկ չէին աշխատում, եթե հիշում եք բավական երկար ժամանակ տանն էին բոլորը, դա ավելի էր սրել իրավիճակը, նամանավանդ սոցիալական խնդիրներն էլ ավելի էին ավելացել»։

ՄԻՊ-ի գրասենյակը  տարել է նաև կանանց, երեխաների , հաշմանդամություն ունեցողների իրավունքերի պաշտպանությանն ուղղված աշխատանքեր՝ պետական ապառատի հետ լայն համագործակությամբ։