Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այո, համապատասխան փաստաթղթեր են առգրավվել, իրավական ակտեր են ուսումնասիրվում». ՔԿ խոսնակը՝ ՊՆ-ից փաստաթղթեր առգրավելու մասին

«Այո, համապատասխան փաստաթղթեր են առգրավվել, իրավական ակտեր են ուսումնասիրվում». ՔԿ խոսնակը՝ ՊՆ-ից փաստաթղթեր առգրավելու մասին
Հայաստան
13:55, 24 январь 2023
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զորամասի կացարանում բռնկված հրդեհի պատճառով 15 զինծառայողի մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեն պաշտպանության նախարարությունից կոնկրետ փաստաթղթեր է առգրավել. նշվում է, որ առգրավվել է այն հրամանը, որտեղ նշված է եղել զինծառայողների՝ կացարաններում հակահրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին:  

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը civic.am-ի հետ զրույցում նշեց, որ, այո, համապատասխան փաստաթղթեր են առգրավվել, իրավական ակտեր են ուսումնասիրվում։ Հարցին՝ արդյոք հարցաքննվե՞լ են հրշեջ ծառայության աշխատակիցները, որոնք մարել են կրակը կամ գտնվել են դեպքի վայրում, Աբրահամյանը պատասխանեց. «Բնականաբար, դեպքին առնչություն ունեցող անձինք պետք է հարցաքննվեն, և հարցաքննության գործընթացը շարունակվում է։ Բոլոր գործողությունները արվել են և արվում են»։  

Անդրադառնալով հրդեհի վերաբերյալ մամուլում շրջանառվող տարբեր տեղեկություններին՝ ՔԿ խոսնակն ասաց. «Հիմնական վարկածն այն է, ինչի մասին մանրամասնել ենք։ Որոշակի հանգամանքների վերաբերյալ այլ տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգվում են»։