Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Հայաստան
21:16, 30 апрель 2021
Արցախի հյուսիսային ուղղությունից`«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. տեղեկացնում են ԱԻՊԾ-ից:

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։