Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստման պրոցեսը Հայաստանում սկսել է ակտիվանալ

Այսօր Civic.am-ը, այցելելով Երևանի թիվ 2 և թիվ 17 պոլիկլինիկաներ, արձանագրեց, որ երկրում պատվաստման պրոցեսը սկսել է ակտիվանալ։ 

Թիվ 2 պոլիկլինիկայում այսօր շատ էին օտարերկրացիները, որոնք աչքի էին ընկնում պատվաստումների հանդեպ դրական տրամադրվածությամբ, ի տարբերություն ՀՀ քաղաքացիների։ Մինչ տվյալ պահը, այնտեղ Աստրա Զենեկայով պատվաստվել էին 35 հոգի, իսկ Սպուտնիկ Վ-ով՝ 5 հոգի։

17 պոլիկլինիկայում Աստրա  Զենեկայով պատվաստվել էին 10 հոգի, իսկ Սպուտնիկ Վ-ով ՝ 1։ 

Պոլիկլինիկաներից ամեն օր հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիները իրազեկվում են պատվաստումների մասին։ Քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած պոլիկլինիկա՝ անձը հաստատող փաստատթղթով, և, ջերմության ու ճնշման չափումից հետո, ստանալ պատվաստման իրենց չափաբաժինը։ 

Չնայած տարածված կարծիքին, որ մարդիկ խուսափում են Աստրա Զենեկա տեսակի պատվաստանյութից, 17 պոլիկլինիկայում պատկերն այլ էր։ Տնօրեն Սաթենիկ Բադալյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ մինչ օրս այնտեղ Աստրա Զենեկայով պատվաստվել է 71 քաղաքացի, իսկ Սպուտնիկ Վ-ով՝ 47։

 
Սյուզի Սիրականյան