Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր
Հայաստան
19:14, 28 февраль 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական ներկայիս իրավիճակին, առկա ռիսկերին և հնարավորություններին, միգրացիոն հոսքերի կառավարմանը, բնակչության կառուցվածքի փոփոխություններին, ժողովրդագրական ծրագրերին և այլ թեմաների:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն՝ մշակվելիք ռազմավարության նպատակների և թիրախների վերաբերյալ: