Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ իր ականջին հասել էր, որ այս գիշեր հայկական բանակը կարող է օպերացիա իրականացնել ու մեծն հայրենասեր Հոխիկյանը վայրկյան չհապաղեց այդ տեղեկությունները հրապարակել․ Դանիել Իոաննիսյանը՝ Նաիրի Հոխիկյանի մասին

Հայաստան
19:25, 16 май 2021
Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ծանոթացեք` Նաիրի Հոխիկյանն է
Երեկ դարձավ հանրապետության ամենահաջողակ սուտ տարածողը։

Երեկ իր ականջին հասել էր, որ այս գիշեր հայկական բանակը կարող է օպերացիա իրականացնել ու մեծն հայրենասեր 
Հոխիկյանը վայրկյան չհապաղեց այդ տեղեկությունները հրապարակել։

Էլի մարդիկ կային, ում ականջին դա հասել էր (այդ թվում` ես), բայց միայն այս մեկը որոշեց հրապարակել դա` ադրբեջանցիներին հասու դարձնելով այն, որ հայկական կողմում նեղ շրջանակները օպերացիա են քննարկում։

Հ.Գ. Ու սա ամիսներ առաջ ռազմաճակատ մեկնած քրոջս մեղադրում էր լրտեսության մեջ (որի համար արդեն իրավական խնդիրներ ունի)։