Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի բնակչության 74 տոկոսը, ըստ IRI-ի հարցման, ուզում է, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխվի․ Դանիել Իոաննիսյան

Հայաստանի բնակչության 74 տոկոսը, ըստ IRI-ի հարցման, ուզում է, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխվի․ Դանիել Իոաննիսյան
Քաղաքականություն
15:46, 25 март 2021
Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ոմանք, հիմնականում «Հայրենիքի փրկության շարժումից» ու «Լուսավոր Հայաստանից», հայտարարում են, որ «սորոսականներն են մեղավոր, որ ռեյտինգայինը հանվում է»:
Հիշեցնեմ, որ Հայաստանի բնակչության 74 տոկոսը, ըստ IRI-ի հարցման, ուզում է, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխվի: Հետևապես, եթե ոմանք իրոք համարում են, որ Օրենսգրքի փոփոխության մեջ «սորոսականներս» այդքան մեծ ներդորւմ ունենք, ապա թող այսպես ձևակերպեն իրենց միտքը. «Սորոսականներն են մեղավոր, որ բնակչության 74 տոկոսի ուզածը տեղի է ունենում»»: