Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևին էլ անելու շատ բան չի մնում, մի թեթև ուսումնասիրել մեր վայ գործիչների տեքստերը ու գրոհել․ Արուսյակ Ջուլհակյան

Ալիևին էլ անելու շատ բան չի մնում, մի թեթև ուսումնասիրել մեր վայ գործիչների տեքստերը ու գրոհել․ Արուսյակ Ջուլհակյան
Հայաստան
23:51, 16 май 2021
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Իրենց ընդդիմություն հռչակած նման «փրկիչների» առկայության պայմաններում թշնամիների կարիք առանձնապես չկա էլ։ Ալիևին էլ անելու շատ բան չի մնում, մի թեթև ուսումնասիրել մեր վայ գործիչների տեքստերը ու գրոհել։ Մեկը դիրքերի կոորդինատներն ա տալիս, մյուսը (նախկին մարզպետ) բանակցությունների պրոցես փորձում վիժեցնել։ Քանի օր ա թեժ բանակցություններ են ընթանում, փորձ ա արվում խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով, տեղական մի շարք իրենց բդեշխներ ու բդեշխուհիներ երևակայածներ առավոտից երեկո բանակցային պրոցես են իբրև լուսաբանում՝ Ալիևին «իշմար» տալով, թե է՞լ ինչ կարելի ա պահանջել Հայաստանից։ Պետրոս Գետադարձն ու Հայր Մարդպետը նյարդային ծխում են անկյունում։ Պասերով, տղերք, պասերով։