Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևին համեմատել են Ադոլֆ Հիտլերի ու Սադամ Հուսեյնի հետ․ միջազգային արձագանքը ալիևյան «ռազմական ավարի պուրակին»

Ալիևին համեմատել են Ադոլֆ Հիտլերի ու Սադամ Հուսեյնի հետ․ միջազգային արձագանքը ալիևյան «ռազմական ավարի պուրակին»
Միջազգային
13:03, 13 апрель 2021
France 24-ի, The Guardian-ի, BuzzFeed-ի, The Times-ի, Bloomberg-ի և մի շարք այլ ԶԼՄ-ների լրագրողներ, գործող ու նախկին քաղաքական գործիչներ, իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, այդ թվում և Freedom House-ը, քննադատության են ենթարկել Ալիևին Բաքվում, այսպես կոչված, «ռազմական ավարի պուրակի» բացման համար,հայտնում է factor.am-ը։

Ալիևին համեմատել են Ադոլֆ Հիտլերի ու Սադամ Հուսեյնի հետ՝ նրան անվանելով բռնապետ ու հիվանդ։ Նրանցից շատերը բարձրացրել են հայ ռազմագերիների ու Արցախի ինքնորոշման հարցը։ Այսպես՝ օրինակ հանրահայտ ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը գրել է․ «Զարմանալի չէ, որ այդքան ադրբեջանցի զինվորներ իրենց նկարել են կոպիտ պատերազմական հանցագործություններ կատարելիս։ Նման անբարոյականությունը աջակցվում է պետական մակարդակով»։