Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արշավիր Ղարամյանը սխալվում է․ ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևացող բարձունքը Սևանա լճից 5 կմ հեռավորության վրա չէ

Արշավիր Ղարամյանը սխալվում է․ ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևացող բարձունքը Սևանա լճից 5 կմ հեռավորության վրա չէ
Հայաստան
17:27, 24 май 2021
Մայիսի 22-ին համացանցում ադրբեջանցի օգտատերերը տարածել էին մի տեսանյութ, որտեղից երևում էր Սևանա լիճը։ «Mediaport» տելեգրամյան ալիքը, տարածելով տեսանյութը, գրել էր․ «Թշնամին հաստատվել է Սևանա լճից ուղիղ գծով ընդամենը 5 կմ հեռավորության վրա»:

Ավելի ուշ պաշտպանության նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է․ «Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա:

Այդ սահմանագծի տարբեր հատվածներում` տարբեր բարձունքների վրա, մենք էլ ունենք դիրքեր ու մարտական հերթապահություն ենք իրականացնում»։

Հերքմանն անդրադարձել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդրի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը՝ Պն-ին մեղադրելով ստելու մեջ։

«Դեռևս մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը թշնամու պաշտպանական բնագիծը Սևանա լճից՝ Արեգունի բնակավայրի ուղղությամբ, 6,66 կմ էր»- գրել էր նա՝ քարտեզից տարածելով լուսապատճեններ, որտեղ երևում է, որ Սևանա լճից սահման հեղավորությունը 6 կմ է։