Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսի 10-ին նախատեսվում են խորհրդարանական լսումներ՝ կամավոր աշխատանքի մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Մայիսի 10-ին նախատեսվում են խորհրդարանական լսումներ՝ կամավոր աշխատանքի մասին օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստան
14:04, 25 апрель 2023
«Քանի որ կառավարությունից հաստատվել և ԱԺ է ուղարկվել կամավոր աշխատանքի մասին օրենքի նախագիծը, իսկ սա հատկապես քաղհասարակության համար կարևոր հետաքրքրություն ներկայացնող նախագիծ է, մենք ձեզ հետ պայմանավորվել ենք, որ դրա վերաբերյալ ևս կանենք խորհրդարանական լսումներ»,- այս մասին այսօր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը։ 

Վերջինս նշեց, որ նախատեսվում է խորհրդարանական լսումներն անել մայիսի 10-ին, ժամը 11.00-ից մինչև 16.00-ն, որտեղ հիմնական զեկուցողը կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, կլինի նաև հարցուպատասխանի և ելույթների հնարավորություն։   

Մայիսի 10-ին նախատեսված ընթացակարգով կամավոր աշխատանքի մասին օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին նախագծին կողմ քվեարկեց հինգ հոգի, մեկը՝ ձեռնպահ։