Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած կեղծ տեսանյութերը հրապարակելուց․ ՀՀ ՊՆ

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած կեղծ տեսանյութերը հրապարակելուց․ ՀՀ ՊՆ
Հայաստան
23:18, 12 май 2023
Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: 

Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: 

Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: