Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիլեն Գաբրիելյանն ու Արծրուն Հովհաննիսյանը կմեկնեն Տալլին և Հելսինկի

Վիլեն Գաբրիելյանն ու Արծրուն Հովհաննիսյանը կմեկնեն Տալլին և Հելսինկի
Հայաստան
21:02, 17 май 2023
Համապարփակ Պաշտպանության Համակարգերին ծանոթանալու նպատակով կազմակերպված դասընթացներին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 18-21-ը  Տալլին (Էստոնիայի Հանրապետություն), ինչպես նաեւ 2023 թվականի մայիսի 21-23-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) կգործուղվել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ու Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։  

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրության մասին civic.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական  կայքից։