Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին․ պատվիրակության կազմում է նաև «Հայաստան»-ական պատգամավորը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ  խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին․ պատվիրակության կազմում է նաև «Հայաստան»-ական պատգամավորը
Քաղաքականություն
11:52, 13 май 2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)   խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 17-19-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվի  Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի  կարգադրության մասին  civic.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից։ Պատվիրակության 12 հոգանոց կազմում են մասնավորապես ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հակոբ Արշակյանը, նույն խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը,  «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, ինչպես նաև՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակը, խորհրդատու-օգնականը, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ։