Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ու վերջինիս գրասենյակի վարչության պետը կգործուղվեն Կիպրոս

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ու վերջինիս գրասենյակի վարչության պետը  կգործուղվեն Կիպրոս
Հայաստան
20:07, 07 август 2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանն ու  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանըը 2023 թվականի օգոստոսի 21-26-ը ներառյալ կգործուղվեն  Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա՝ օգոստոսի 21-24-ը, Լիմասոլ՝ օգոստոսի 24-26-ը ներառյալ)՝ կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու, ինչպես նաև պետական մարմինների, սփյուռքի հարցերով միջազգային գործընկերների և կիպրահայ բիզնես շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով: 
 
Այս մասին civic.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:  
 
«Զարեհ Ջոն Սինանյանի և Ամալյա Կարապետյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,-մասնավորապես նշված է վարչապետի որոշման մեջ: