Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնի շոգեբաղնիքում

Հրդեհ Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնի շոգեբաղնիքում
Հայաստան
11:02, 04 июль 2021
Հուլիսի 4-ին, ժամը 05:54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Գ.Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնի շոգեբաղնիքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։50-ին, մարվել՝ 07։20-ին։ Այրվել են շոգեբաղնիքի (մոտ 7 քմ) ներքին հարդարանքը և նախասրահը (մոտ 40 քմ)՝ գույքով։