Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Covid19-ի սպասվելիք հերթական մեծ ալիքը կասկածի տակ է դնում Եվրոպայի վերականգնումը

Covid19-ի սպասվելիք հերթական մեծ ալիքը կասկածի տակ է դնում Եվրոպայի վերականգնումը
Միջազգային
17:44, 14 июль 2021
Եվրոպայում վերսկսվող COVID-19-ի բռնկումները, հավանաբար, չեն հանգեցնի նոր խիստ սահմանափակումների, սակայն, մեղմ սահմանափակումներն ու տիրող անորոշությունը դեռևս կարող են խանգարել՝ մայրցամաքի տնտեսության վերականգնմանը, հատկապես հարավում:

Եվրոպական երկրները պայքարում են պատվաստման համառ անկայունության և COVID19-ի վարակների աճի շարունակական մարտահրավերների դեմ,  և այս ամենը նոր, ավելի վարակիչ «Դելտա» շտամի ֆոնին:

• Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի ՝ Եվրամիությունում չափահաս բնակչության 64% -ն արդեն ստացել է առնվազն մեկ դոզա COVID-19 պատվաստանյութ՝ հուլիսի 13-ի դրությամբ: Միությունում ցածր է COVID19- ով պայմանավորված մահերի շաբաթական թիվը, քանի որ «ռիսկային գոտում» համարվող բնակչության մեծ մասը պատվաստվել է: Սակայն մինչև 30 տարեկան անձանց մոտ վարակելիության մակարդակը շարունակում է բարձր մնալ:

• Հուլիսի 12-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատվաստումը պարտադիր է բոլոր առողջապահական աշխատողների համար, իսկ օգոստոսից սկսած ՝ բարեր, ռեստորաններ, սրճարաններ և առևտրի կենտրոններ մուտք գործելու համար, պարտադիր է դառնալու ունենալ կա՛մ պատվաստման ապացույց, կա՛մ COVID-19 ՊՇՌ թեստի բացասական արդյունք: Ֆրանսիայում, փորձելով խթանել պատվաստումը, աշնանից սկսած, ՊՇՌ թեստերը կդառնան վճարովի:

• Հուլիսի 12-ին Հունաստանի կառավարությունը նույնպես հայտարարել է, որ առողջապահական աշխատողների եւ ծերանոցների անձնակազմի համար պատվաստումները պարտադիր կլինեն և միայն պատվաստված մարդկանց է թույլատրվելու մուտք գործել բարեր, կինոթատրոններ, թատրոններ և այլ փակ տարածքներ:

• Հուլիսի 9-ին Հոլանդիայի կառավարությունը կրկին սահմանափակումներ մտցրեց ՝ բարերի, ռեստորանների և գիշերային ակումբների համար, և մինչև օգոստոսի կեսերը բոլոր բազմամարդ միջոցառումները չեղարկվեցին:

• Հուլիսի 11-ին Պորտուգալիայի կառավարությունը հայտարարեց, որ COVID-19 վարակների բարձր ցուցանիշ ունեցող 60 քաղաքներում այն մարդիկ, ովքեր ցանկանում են ճաշել փակ տարածքներում, պետք է տրամադրեն պատվաստման վկայագիր, COVID-19 ՊՇՌ բացասական թեստ կամ նախորդ վարակվածության ապացույց: Նաև ռիսկի գոտիներում գտնվող ռեստորանները պետք է փակվեն ժամը 22:30-ին:
 
• Հուլիսի 12-ին Իսպանիայի Կատալոնիա և Վալենսիա շրջաններն արգելեցին ավելի քան 10 հոգանոց հավաքույթները, և կրճատեցին բարերի, ռեստորանների և գիշերային ակումբների բացման ժամերը:

• Հուլիսի 7-ին Կիպրոսը հայտարարեց, որ միայն լիովին պատվաստված և COVID-19 բացասական թեստեր ունեցող մարդիկ կարող են մուտք գործել ռեստորաններ, բարեր և այլ վայրեր: 

Ճամփորդական կանոնների վերաբերյալ շարունակական անորոշությունն այս ամռանը բացասաբար կանդրադառնա Հարավային Եվրոպայի վրա, որի տնտեսությունը մեծապես կախված է զբոսաշրջությունից: Չնայած, այնուամենայնիվ, ընթացիկ պատվաստումային արշավները հույս են տալիս, որ Եվրոպայում այս ամռանը ճանապարհորդական ակտիվությունն ավելի մեծ կլինի՝ անցյալ տարվա համեմատ, սակայն, անընդմեջ փոփոխվող ճանապարհորդական կանոններն ու ներքին սահմանափակումները դեռևս իրենց բացասական ազդեցությունը կունենան՝ հարավային զբոսաշրջությունից կախված տնտեսությունների վրա:

Այս իրավիճակում ներքին զբոսաշրջությունը կարող է աճել, բայց միևնույն է, այն չի կարող կոնպենսացնել  օտարերկրյա այցելուների պակասը: Այս իրավիճակը կհանգեցնի նրան, որ հարավում ավելի քիչ աշխատատեղեր կստեղծվեն, քան, եթե ճանապարհորդության և կարանտինային կանոններն ավելի կանխատեսելի և միատար լինեին՝ ամբողջ Եվրոպայում:

• Գերմանիան, Նորվեգիան, Էստոնիան և Չեխիան, տարբեր սահմանափակումներ են մտցրել (կարանտին և պարտադիր թեստավորում) Իսպանիայից ժամանող ճանապարհորդողների համար:

• Ֆրանսիայի կառավարությունը խորհուրդ է տվել մարդկանց խուսափել՝ որպես ճանապարհորդության ուղղություններ, Իսպանիա և Պորտուգալիա մեկնելուց:

• Հուլիսի 9-ին, Մալթան հայտարարեց, որ միայն ամբողջական պատվաստում անցած այցելուները կարող են մուտք գործել երկիր:

• Միացյալ Թագավորության կառավարությունը հայտարարել է, որ հուլիսի 19-ից , amber list» (միջին ծանրության համաճարակային վիճակում գտնվող) երկրներից վերադարձած մարդիկ, որոնք ամբողջովին պատվաստված կլինեն, այլևս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ: Այս ցուցակի մեջ նեռարված երկրներից են, օրինակ, Իսպանիան, Պորտուգալիսան, Հունաստանը, Կիպորսը: Սակայն, Միացյալ Թագավորություն նորից մուտք գործելու համար COVID-19-ի բացասական թեստի պատասխան ունենալը անհրաժեշտություն կլինի:

• Հուլիսի 13-ին Պորտուգալիայի տուրիստական խորհուրդը հայտնեց, որ երկրում զբոսաշրջությունը 2019-ի մակարդակին կվերադառնա միայն 2023 թվականին: 

• BBVA Research-ի զեկույցում նշվում է, որ 2021 թվականի առաջին կեսին Իսպանիայում օտարերկրյա զբոսաշրջիկների ծախսերը 50% -ով ցածր են 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատած: 

Եվրոպան, դժվար թե, մոտ ապագայում վերադառնա կարանտինային խիստ սահմանափակումների, սակայն, սոցիալական հեռացման կանոնների ներկայիս անկայունությունը դեռևս բացասական ազդեցություն կունենա՝ ծառայությունների ոլորտի վրա: Եվրոպան նպատակ ունի արդեն տարեվերջին կոլեկտիվ իմունիտետի հասնել. այն է՝ մեծահասակ բնակչության 70-80%-ի պատվաստում, նույնիսկ, եթե դրա համար անհրաժեշտ լինեն ավելի կտրուկ գործողություններ: Բացի այդ, կառավարությունները հակված չեն լինի վերականգնել սոցիալական շարժունակության խիստ սահմանափակումները, հաշվի առնելով տնտեսության վրա դրա բացասական ազդեցությունը:
 
Դեռևս ավելի թեթև սահմանափակումների վերաբերյալ շարունակական անորոշությունը, երբ միջոցառումները անընդհատ վերացվում, ապա կրկին վերականգնվում են, շարունակում են բացասաբար ազդել ամբողջ մայրցամաքի ծառայությունների ոլորտի վրա, և 2021 թվականին, հատկապես հարավում, հնարավոր է հանգեցնեն զարգացման աճի ավելի ցածր տեմպերի: Վարակի նոր տարբերակների ի հայտ գալն էլ իր հերթին կարող է հետագայում հանգեցնել ավելի խիստ սահմանափակումների: