Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գան Հայաստան ի՞նչ անեն, եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան․ Փաշինյանը՝ ՌԴ խաղաղապահների մասին

Գան Հայաստան ի՞նչ անեն, եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան․ Փաշինյանը՝ ՌԴ խաղաղապահների մասին
Միջազգային
23:28, 10 октябрь 2023
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հարցը միայն մեզնից չէ կախված, կամ մեզնից չէ կախված, որովհետև մենք գիտենք, որ այդ թեմայով ՌԴ-ն որոշակի քննարկումների մեջ է նաև Ադրբեջանի հետ, և այս հարցին ես չեմ կարող կոնկրետ պատասխան տալ»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:   

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, թե՝ եթե ռուս խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից, հնարավո՞ր է, որ գան Հայաստան, վարչապետն արձագանքեց. «Գան Հայաստան ի՞նչ անեն, կներեք, ես այդ հարցում տրամաբանություն չեմ տեսնում, որովհետև նրանք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն են: Եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան, ուրիշ հարց՝ Ադրբեջանո՞վ կգնան դեպի Ռուսաստան, թե՞ Հայաստանով կգնան, և սա սկզբունքային հարց չէ: Հայաստանում նրանց մնալու իրավական ոչ մի հիմք և հիմնավորում չկա ու չի կարող լինել»: