Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր ռուս գործընկերները կոնկրետ գործողություններով պետք է փարատեն մեր հասարակության մեջ տարածված կասկածները. Աղաջանյան

Մեր ռուս գործընկերները կոնկրետ գործողություններով պետք է փարատեն մեր հասարակության մեջ տարածված կասկածները. Աղաջանյան
Քաղաքականություն
15:19, 25 март 2022
Սպառված չէ ռուս խաղաղապահների արդիականությունը նրանց պատասխանատվության տակ գտնվող ԼՂ տարածքում, և նրանց հետ հնարավոր է, այնուամենայնիվ, լուծումներ գտնել և հասնել նրան, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները իրականացնեն բոլոր կողմերը, այդ թվում՝ ռուս խաղաղապահները: Այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: 

Անդրադառնալով տարածված այն մտայնությանն ու հարցադրումներին, թե Արցախում տեղի ունեցողը ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների միջև պայմանավորվածությունների արդյունք է, Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Ես անձամբ չէի ուզի այդպես կարծել, կամ որևէ հիմք և ցանկություն էլ չունեմ այդպես կարծելու: Սակայն ես կարծում եմ, որ սա մի հարց է, որը պետք է փարատվի մեր ռուս գործընկերների կողմից կոնկրետ գործողություններով, որի հետևանքով ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր»: