Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիան զորք կուղարկի ռուսական սահման՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ

Գերմանիան զորք կուղարկի ռուսական սահման՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ
Միջազգային
11:59, 19 декабрь 2023
Գերմանիան համաձայնել է հազարավոր զինվորականների ուղարկել ռուսական սահման։ Լիտվա-ռուսական սահմանի երկայնքով տեղակայված մոտ 4800 զինվորականների բրիգադը մարտունակ կլինի 2027 թվականին։

Ինչպես հաղորդում է Sky News-ը, Գերմանիայի և Լիտվայի միջև կնքված համաձայնագիրը կնշանավորի գերմանական զորքերի առաջին մշտական տեղակայումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը «պատմական» համաձայնագիրը համեմատել է Արևմտյան Գերմանիայում դաշնակից ուժերի տեղակայման հետ՝ Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի հարձակման դեպքում Արևմտյան Եվրոպան պաշտպանելու համար։

«Այդ թևն այժմ շարժվել է դեպի արևելք, և Գերմանիայի պարտականությունն է պաշտպանել այն»,- ասել է Պիստորիուսը։

Անձնակազմի մեծ մասը կվերաբաշխվի Ռուսաստանի սահման 2025 և 2026 թվականներին։ Զինվորականներին և նրանց ընտանիքներին կառաջարկվեն «ծառայության գրավիչ պայմաններ», մասնավորապես գերմանալեզու դպրոցներ և բնակարաններ:

«Նախագծի արագությունը հստակ ցույց է տալիս, որ Գերմանիան հասկացել է անվտանգության նոր իրողությունը»,- հավելել է նա։