Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիզայի ազատականացման երկխոսությունը կարևոր քաղաքական ազդակ կլինի ՀՀ քաղաքացիների համար

Վիզայի ազատականացման երկխոսությունը կարևոր քաղաքական ազդակ կլինի ՀՀ քաղաքացիների համար
Միջազգային
17:00, 28 февраль 2024
Հայաստանում հետագա բարեփոխումների խթան կհանդիսանա, ի թիվս այլ բաների, ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը. Եվրոպական հանձնաժողովը ներկայումս քննարկում է այն սկսելու ուղիները: Այս մասին հայտարարել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը:

Ըստ եվրապատգամավորների՝ այս հարցի շուրջ երկխոսությունը հայ ժողովրդին աջակցության հզոր ազդակ կլինի, ինչի մասին ասվել է փետրվարի 27-ին Եվրախորհրդարանում Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդման քննարկման ժամանակ, գրում է dw.com կայքը: