Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն 40 տոննա հումանիտար օգնություն է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

ԱՄՆ-ն 40 տոննա հումանիտար օգնություն է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Միջազգային
19:06, 28 февраль 2024
ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Քևին Ստիլը և դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները փետրվարի 27-ին հանդիպել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ՝ տրամադրելու ավելի քան 40 տոննա հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Վանաձորում ու մոտակա համայնքներում հանգրվանած անձանց։ Այս մասնին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան «Ֆեյսբուքի» էջից։

«Օգնությունը, որը ներառում էր մահճակալներ, ներքնակներ, կահույք, մանկական սայլակներ և հագուստ, տրամադրվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Հումանիտար օգնության ծրագրով»,- ասվում է հաղորդագրության մեջ։