Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան հումանիտար օգնություն է ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Մոսկվան հումանիտար օգնություն է ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
Հասարակություն
17:01, 01 декабрь 2023
Ռուսաստանում Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը հավաքել և 6 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ մարդասիրական օգնությունը հավաքվել է հայկական սփյուռքի խնդրանքով՝ «Մոլորակ» հիմնադրամի, «Վերածնունդ և հույս» և Համառուսաստանյան ժողովրդական ճակատի աջակցությամբ։

«Մենք հավաքել ենք 6 տոննա մարդասիրական օգնություն այն ցուցակով, որը դուք եք տվել՝ սպիտակեղեն, ներքնակներ, մանկական հիգիենայի պարագաներ, տեխնիկա, հագուստ, մակարոնեղեն, շոգեխաշած միս։ Կարծում եմ՝ այս ամենը օգտակար կլինի այն մարդկանց, ովքեր հայտնվել են այս սարսափելի վիճակում»,- ասել է Մոսկալկովան բեռների ուղարկման արարողության ժամանակ։

Նա նշել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի օմբուդսմենների հետ, որպեսզի կոնկրետ անձի հետ կապված հարցեր առաջանալու դեպքում դրանք լուծում ստանան։

Մոսկալկովան հայտնել է, որ պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի երեխաներին այցելելու ամանորյա միջոցառումների, եթե նրանք գնան Ռուսաստան։