Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Միջազգային
12:36, 14 март 2024
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը` ելույթ ունենալով Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ,  նշել է, որ Բաքուն նոյեմբերին կհյուրընկալի COP 29-ը, այնուհետ՝ շարունակել. «Ես հավատում եմ, որ Ադրբեջանը արժանապատվորեն կհաղթահարի այս մարտահրավերը: Մենք պետք է նվազեցնենք համաշխարհային արտանետումները: Մեծ Բրիտանիան հավատարիմ է Փարիզի պարտավորություններին որպես նավթ և գազ արդյունահանող երկիր: Մենք պետք է հասնենք «հավակնոտ արդյունքների, որոնք կներգրավեն տրիլիոնավոր միջոցներ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար: Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի, ԱՄԷ-ի և Բրազիլիայի համատեղ գործունեությունը այս ոլորտում»,-ասել է նա:

Ռիշի Սունակը նշել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Կասպից ծովով նոր տրանսպորտային կապերին:

Սունակը նաև հավելել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները զարգանում են. «Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին COP29-ի հետ կապված: Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության»: