Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, պետք է ապահովել ՀՀ անվտանգությունը. ԵԽ պատգամավորների կոչը Ֆոն դեր Լայենին և Բլինքենին

Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, պետք է ապահովել ՀՀ անվտանգությունը. ԵԽ պատգամավորների կոչը Ֆոն դեր Լայենին և Բլինքենին
Միջազգային
14:43, 08 апрель 2024
Եվրախորհրդարանի  խմբակցությունների  պատգամավորները Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են արել ապահովել ՀՀ անվտանգությունը։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։

«Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, պետք է ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- ԵԽ պատգամավորը
Փաստաթղթում ասված է, որ միջազգային հանրությունը պասիվ հետեւել է Ղարաբաղի պատերազմին 2020թ., Ադրբեջանի դաժանությանը Ղարաբաղի նկատմամբ եւ Հայաստանի տարածքի մի մասի փաստացի օկուպացմանն Ադրբեջանի կողմից։

«Բաքուն Հայաստանին մեղադրում է ոչ իրական սադրանքներում, իսկ ՌԴ-ն առիթ է փնտրում Հայաստանին պատժելու համար դեպի Եվրոպա շրջվելու համար»,- նշված է ԵՄ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված նամակում։