Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ ermenihaber.am

ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ ermenihaber.am
Միջազգային
14:59, 12 ноябрь 2021
Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարաձգել է Արևելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքների համար Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այդ մասին ասվում է ԵՄ երկրների խորհրդի հաղորդագրության մեջ։​

«Ի պատասխան Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի չարտոնված հորատման աշխատանքներին՝ ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիան, խախտելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին, սկսել էր էներգետիկ ռեսուրսների որոնման և հորատման աշխատանքներ տանել՝ հիմնավորելով, որ նման լիազորագիր ունի Կիպրոսի թուրքերի կողմից:

Աղբյուր՝ ermenihaber.am