Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին

Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին
Միջազգային
13:07, 02 декабрь 2021
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին:

Մոսկվայում կայացած նիստի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

«Նիստի ավարտից հետո միայն կարող ենք խոսել դրա արդյունքների մասին»,-նշել են  գրասենյակից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո կողմերը հանդես էին եկել հանդիպումն ամփոփող հայտարարությամբ:

Մինչ եռակողմ հանդիպման մեկնարկը՝ ՌԴ նախագահն առանձին զրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հաջորդել էր երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպումը: Եռակողմ հանդիպման մի մասն անցկացվել էր տեսախցիկների առաջ, մյուս մասը՝ առանց տեսախցիկների: Այնուհետև առանձնազրույց էին ունեցել ՌԴ նախագահն ու Նիկոլ Փաշինյանը: