Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռումինիայում ՀՀ դեսպանատունը հորդորում է խուսափել Պորուբնե (Ուկրաինա)-Սիրետ (Ռումինիա) ուղղությունից

Ռումինիայում ՀՀ դեսպանատունը հորդորում է խուսափել Պորուբնե (Ուկրաինա)-Սիրետ (Ռումինիա) ուղղությունից
Միջազգային
11:16, 02 март 2022
Ռումինիայի սահմանային ոստիկանությունը, հաշվի առնելով Պորուբնե (Ուկրաինա)-Սիրետ (Ռումինիա) սահմանային անցակետի մեծ ծանրաբեռնվածությունը, հորդորում է խուսափել այդ ուղղությունից և օգտվել սահմանային այլ անցակետերից, մասնավորապես՝

1․ Սոլոտվինո (Ուկրաինա) – Սիգետու Մարմացիեի (Ռումինիա),

2․ Դյակովո (Ուկրաինա) – Հալմեու (Ռումինիա),

3․ Մոլդովայի Հանրապետության հետ կապող սահմանային անցակետերից:

Այս մասին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից։