Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի և Թուրքիայի միջև համատեղ զորավարժություններ են սկսվել Ջավախքում

Վրաստանի և Թուրքիայի միջև համատեղ զորավարժություններ են սկսվել Ջավախքում
Տարածաշրջան
21:29, 12 ноябрь 2021
Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

«Վալե»-ն Վրաստանի և Թուրքիայի միջև անցակետերից մեկն է։ Զորավարժություններին մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցխայի վարչության և Թուրքիայի զինված ուժերի 25-րդ բրիգադի մարտավարական խմբերը։

Նշվում է, որ վարժանքների նպատակն է բարձրացնել երկու երկրների միջև սահմանների անվտանգությունը։ 

Սցենարով երկու իրավիճակ էր նախատեսված՝ անօրինական միգրանտների կալանավորում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունների ապօրինի տեղափոխման կանխում: