Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան երբեք չեն պարի ԱՄՆ-ի նվագի հնչյունների ներքո. Լավրով

Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան երբեք չեն պարի ԱՄՆ-ի նվագի հնչյունների ներքո. Լավրով
Միջազգային
17:19, 18 март 2022
Կիեւում հասկանում են, որ ԱՄՆ նախագահը ոչ թռիչքային գոտու ստեղծում թույլ չի տա: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնկալում է, որ ամերիկացի քաղաքական գործիչները Բայդենին Ուկրաինայում ավելի առճակատային սցենարի կդրդեն։

«Ուկրաինան կարծում է, որ Բայդենը շատ փորձառու քաղաքական գործիչ է, որը հասկանում է, որ ոչ թռիչքային գոտու ստեղծումը կամ ինքնաթիռների մատակարարումն Ուկրաինային կամ որեւէ այլ քայլ, որը կմոտեցնի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ բաց առճակատման վտանգը, բացարձակապես անընդունելի է»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Զելենսկին հասկանում է նաեւ, որ ԱՄՆ-ում պակաս պատասխանատու քաղաքական գործիչներ կան, ում բորբոքում է ուկրաինական լոբբին, որոնք ռուսատյաց տրամադրություններով են առաջնորդվում: «Նրանք կան, այդ թվում՝ նաեւ Կոնգրեսում։ Ինչպես գիտեք, նրանք պարբերաբար Ռուսաստանին դատապարտող եւ Ռուսաստանին սպառնացող բանաձեւ են ընդունում։ Կարծում եմ՝ Զելենսկին հույս ունի, որ նրանք նախագահին ավելի առճակատային մոտեցման կդրդեն»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ըստ Լավրովի՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան, չեն պարի ԱՄՆ-ի նվագի հնչյունների ներքո։

«Կան խաղացողներ, որոնք երբեք չեն համաձայնի «գյուղի» գոյությանը՝ Ամերիկայի կողմից «շերիֆի» ղեկավարությամբ: Դրանք են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան»,- ասել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ, իր գնահատմամբ, «Ամերիկան ձգտում է միաբևեռ աշխարհի»։ «Դա ամենևին էլ «համաշխարհային գյուղ» չի լինի, դա կլինի «ամերիկյան գյուղ», միգուցե՝ ամերիկյան սալոն, որտեղ բոլորը պարում են ամենաուժեղի նվագի հնչյունների ներքո»,- ասել է նա։