Պուտինի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաջողված միջնորդությունից հետո Արևմուտքը տագնապեց. Լավրով

Քաղաքականություն / Միջազգային
«Ուկրաինական ռեժիմը նրանց միայն մեկ բանի համար է անհրաժեշտ՝ Ռուսաստանին անդադար նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության համար նոր պատճառներ որոնելու համար: Նրանք ցանկանում են ամեն կերպ թուլացնել մեր շուրջն ամեն ինչ՝ Բելառուսը, Կենտրոնական Ասիան, այժմ էլ՝ Անդրկովկասը: Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդության հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջողված առաքելությունից հետո նրանք հանկարծ տագնապեցին: Այդ ինչպե՞ս, առանց իրենց: Այժմ էլ փորձում են թափանցել տարածաշրջան ու ակտիվություն ցուցաբերել»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի արևմտյան գործընկերները «չեն ցանկանում, պատրաստ չեն և չգիտեն՝ ինչպես խոսել իրավահավասարության պայմաններում: Լինի Ռուսաստանը, Չինաստանը կամ մեկ այլ երկիր»: