Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը

Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը
Միջազգային
12:04, 24 март 2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մարտի 24-ին, Մոսկվայում կհանդիպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ։

Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայի, Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությունը։

Նախորդ շաբաթ Մաուրերը Կիևում էր, որից հետո մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ մարդասիրական իրավիճակի քննարկումը շարունակելու։

«Բանակցությունների օրակարգում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում»,- 1lurer.am-ի փոխանցմամբ՝ հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից: